Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

100-րդ տարելիցի արդյունքում Հայաստանը դարձավ այն տունը, որտեղ աշխարհի հայությունը ոգով, սրտով ուզում է վերադառնալ

100-րդ տարելիցի արդյունքում Հայաստանը դարձավ այն տունը, որտեղ աշխարհի հայությունը ոգով, սրտով ուզում է վերադառնալ
25.09.2015 | 13:35

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները գործնականում հանգեցրին նրան, որ Հայաստանը ձևավորեց փոխգործակցության բացարձակ նոր մոդելներ՝ Հայաստան-Սփյուռք հարթության մեջ: «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական հանձնաժողովի համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Կարողացանք բոլորս միասին աշխատել թե պետական հանձնաժողովում, թե տարածաշրջանային հանձնախմբերում: 100-րդ տարելիցի հաջողությունները ապացուցում են այն հսկայական ուժը, որ ունի ազգային խնդիրներին պետական միջոցներով տեր կանգնելու այս մոտեցումը»,-ասաց նա։ Վիգեն Սարգսյանը նշեց, որ ողջ աշխարհի հայության համար 100-րդ տարելիցի արդյունքում Հայաստանը դարձավ այն տունը, որտեղ իրենք հոգով, սրտով ուզում են վերադառնալ որպես համախմբման վայր, որպես վայր, որտեղ իրենք կարող են մասնագիտական հաջողությունների հասնել, ծրագրեր իրականացնել:«Այն ակտիվությունը, որ մենք տեսնում ենք տարածաշրջանային հանձնախմբերից, հենց դրա մասին է վկայում»,-նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ Անմոռուկը հասավ իր նպատակին, որ ապրիլի 22-24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները ուղիղ եթերում դիտել է մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն մարդ:
Խոսելով իրավական թղթածրարի մասին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս գործընթացի բաղկացուցիչ մասն է իրավական բաղադրիչը. «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն զբաղված է ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական թղթածրարի մշակմամբ: Վաղը Հայոց ցեղասպանության մասնագիտական հանձնաժողովի նիստին զեկուցվելու է գործընթացի ընթացքի մասին: Արդեն կան առաջին իրավական հայցերը»: Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ արդեն կան իրավական հայցերն ու պահանջները՝ ի դեմս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի: «Այս գործընթացը շարունակվելու է, քանի որ մարդիկ գնահատում և կարևորում են այն ժառանգությունը, փաստաթղթերը, որոնք ունեն, դրան մեծապես նպաստեց նաև «Պատմիր քո պատմությունը» ծրագիրը, որն իրականացվեց 100-րդ տարելից պաշտոնական կայքէջում»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նա կարևոր ձեռքբերում է համարում, որ միջազգային հանրության մասնագիտացած կառույցները, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունները միաձայն ընդունեցին և հենց իրենք հնչեցրին Հայաստանի պարտավորությունը առաջնորդելու միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ: «Մենք դա լսեցինք Գլոբալ ֆորումի նիստերի ժամանակ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովի ընթացքում: Կարծում եմ, որ Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը երկու տարին մեկ կանցկացվի Երևանում՝ նվիրվելով ցեղասպանությանն առնչվող ամենատարբերի խնդիրներին կամ արդի փուլի ցեղասպանություններին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ